Միջազգային Միելոմայի Հիմնադրամը հանդիսանում է բազմակի միելոմային նվիրված հարցերով զբաղվող խոշորագույն կազմակերպությունը, որի կազմի մեջ մտնում են ավելի քան 525 հազար անդամ՝ աշխարհի 140 երկրներից։ Այն հիմնվել է 1990-ին և համարվում է առաջինը աշխարհում:
myeloma.orgԱմերիկյան Կլինիկական Օնկոլոգիայի Միությունը համարվում է ուռուցքաբանության ոլորտի ամենամեծ կազմակերպություններից մեկը, ունի 45 հազարից ավելի անդամ, և այն, բացի պրոֆեսիոնալ բժշկական ասոցիացիա լինելուց, զբաղվում է նաև քաղցկեղի մասին տեղեկատվական ճիշտ իրազեկման հարցերով։
Cancer.netԱմերիկյան Արյունաբանների Միությունը արյունաբաններին ներկայացնող խոշորագույն պրոֆեսիոնալ կազմակերպությունն է աշխարհում՝ ունենալով 30 հազարից ավելի անդամ: Միությունը զբաղվում է արյան հիվանդությունների առանցքային հիմնախնդիրներով, ունի մասնագիտական, ինովացիոն, պացիենտական, գիտահետազոտական և կրթական բազմաթիվ ծրագրեր։
hematology.orgԱմերիկյան Ուռուցքաբանական Միությունը ԱՄՆ-ի առողջապահական հզորագույն կազմակերպությունների է, որի գլխավոր նպատակն է վերացնել քաղցկեղը որպես մարդու առողջությանը սպառնացող խոշորագույն խնդիր։ Կազմակերպության աշխատանքների հիմնական ուղղություններն են միջազգային գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև պացիենտներին և նրանց հարազատներին տեղեկատվական օգնություն ցուցաբերելը։
cancer.orgՄիելոմային Պացիեների Եվրոպական Կազմակերպությունը միավորում է բազմաթիվ եվրոպական ասոցիացիաների ու խմբերի, որոնք զբաղվում են միելոմային հիվանդության հիմնախնդիրներով։ Այն հիմնվել է 2011 թվականին, գործում է 31 երկրում։
mpeurope.org