Ինչպիսի՞ն է հիվանդության ելքը

Հիվանդության ելքը կախված է հիվանդության փուլից: Բոլոր վերը նշված ախտորոշիչ հետազոտությունները կատարվում են հիվանդության փուլը որոշելու համար: Կարևոր է նաև պացիենտի տարիքը, ամրակազմ լինելը, ընտրված բուժման տեսակը: Լավ է, երբ հիվանդությունը բուժմանը՝ դեղամիջոցների նկատմամբ զգայուն է և առաջանում է հիվանդության լրիվ ախտադադար: Ախտադադարը նշանակում է հիվանդության որևէ դրսևորման բացակայություն, մեզում և արյան շիճուկում ախտաբանական հակամարմիններ չեն հայտնաբերվում: Ախտադադարը կարող է տևել ամիսներից մինչև տարիներ, բայց ցավոք միելոմային հիվանդության կրկնությունները բնորոշ են:

Հաաստանոմ այս հիվադության ապրոմ է մոտ 300 մարդ: Ամեն տարի Միելոմայն հիվանդությամբ ախտորոշվում է մոտ 45-60 հոգի: 2006-2018 թթ-ների վիճակագրության համաձայն ՀՀ-ում միելոմային հիվանդության հաճախականությունը 1.2:100000 է: Հիվանդությունն ունի տարեց տարի ավեի հաճախակի հայտնաբերվելու միտում: ՀՀ-ում 2018 թվի հաճախականությունը եղել է 1.9:100000, այնինչ 2006-ին՝ 0.7:100000 դեպք: Հիվանդությունը հանդիպել է երկու սեռերի մոտ հավասարապես: Միացյալ Թագավորությունում պացիենտի ախտորոշումից հետո 1 տարի ապրելիությունը ունի 85% հավանականություն, 5 տարի և ավել ապրում են պացիենտների կեսը, 10 տարի՝ 30%-ը: Սա միջին վիճակագրություն է և ինդիվիդուալ դեպքերում կիրառելի չէ: