Բուժման ընտրությունը կախված է միելոմայի փուլերից։ Ավելի վաղ շրջաններում և գանգատնեի բացակայության դեպքում կարելի է սահմանել հսկողություն, որը նշանակում է ժամանակ առ ժամանակ պացիենտն անցնում է որոշակի հետազոտություններ՝ հիվանդության վիճակը գնահատելու համար և բուժումը սկսվում է հիվանդության դրսևորվելու դեպքում: Ճառագայթային թերապիա կարող է ցուցված լինել եզակի պլազմացիտոմայի դեպքում։ Պլազմացիտոմաները փափուկ հյուսվածքներում ուռուցքանման գոյացություններ են, որոնք կաող են առաջանալ առանձին կամ ուղեկցել միելոմային հիվանդությանը: Նոր ախտորոշված հիվանդները պետք է ոսկրածուծի փոխպատվաստման թիմի կողմից զննվեն՝ որոշելու համար արդյո՞ք նրանց ցուցված է փոխպատվաստում, թե ոչ։ Փոխպատվաստումից առաջ կատարվում է քիմիաթերապիա և ցողունային բջիջների հավաքագրում:
Հայաստանում պացիենտներին առաջարկվում են քիմաթերապևտիկ և ճառագայթային բուժման տարբերակներ: Ցուցման դեպքում կատարվում է նաև ցողունային բջիջների տրանսպլանտացիա: