Միելոմայի բարդություններից քառորդ դեպքերում հանդիպում է երիկամային անբավարարությունը։ Այսպիսի դեպքերում հիվանդությունը կարող է դրսևորվել աստիճնական վատացմամաբ և հետագայում կարող է հեմոդիալիզի կարիք լինի:
Հիվանդները կարող են ունենալ նաև սակավարյունություն, թրոմբոցիտների և նեյտրոֆիլների քիչ քանակ։ Սակավարյունության պատճառով պացիենտը կարող է ունենալ ընդհանուր թուլություն, սրտխփոց, դժվարանալ կատարել ֆիզիկական ակտիվություն: Արյան մակարդման խնդիրների պատճառով կարող են առաջանալ տարբեր արյունահոսական և թրոմբոտիկ բարդություններ։
Ոսկրերի ախտահարումը կարող է պատճառ դառնալ սաստիկ ոսկրային ցավերի, ախտաբանական կոտրվածքների, ոսկրային քայքայման և արյան մեջ կալցիումի քանակի բարձրացման։ Կալցիումի քանակի բարձրացումը կարող է առաջացնել շատամիզություն, մկանային կծկումներ, փորկապություն, հոգեկան ստատուսի փոփոխություններ։ Այլ բարդություն են ողնաշարի դիսկերի իջեցումները, որոնք կարող են նյարդերի ճնշման պատճառով հանգեցնել ցավերի, թուլության, վերջույթների թմրածության, կաթվածի։
Հաճախակի ինֆեկցիաների պատճառը մի կողմից իմուն բջիջների քանակի հնարավոր պակասն է, մյուս կողմից՝ օրգանիզմում ոչ արդյունավետ հակամարմինների առաջացումը և կուտակումը, որոնք որևէ ֆունկցիա չեն կատարում: Ինֆեկցիաների ամենից բարձր ռիսկ առկա է քիմիաթերապիայի առաջին 2-3 ամիսներին։